Կարանտինային օրագիր

Ժամանակը ոսկի է։ Ես փորձում եմ գնահատել ինձ տրված ամեն մի վայրկյանը, փորձում եմ ամեն վայրկյանս ինձ հաճելի ձևով անցկացնել։ Ես սիրում եմ իմ դպրոցը և հաճույքով եմ հաճախում։ Սիրում եմ ոչ միայն դասերի համար այլ նաև ընկերներիս հետ այնտեղ անցկացրաց

իմ ժամանակի։ Դա իմ կյանքում այն քիչ վայրերից է , որտեղ ինձ թվում էր ժամանակս հենց այնպես չեմ վատնում։ Սակայն այս համաճարակային վիրուսի պատճառով ,դպրոցները և ոչ միայն, փակվեցին և մենք բոլորս մեկուսացանք տանը։ Առաջին շաբաթը իմ համար շատ տհաճ անցավ։ Ես ուզում էի շփվել ընկերներիս հետ, կարոտում էի դպրոցը, և հոգեպես ճնշվում էի տան պատերի մեջ։ Հետո մտածեցի և հասկացա, որ այս վիճակը երկար կարող է շարունակվել, և պետք չէ վատ տրամադրվել ու անընդհատ բողոքել։ Ես ինձ ներշնչեցի, որ այս իրավիճակում էլ կարող եմ օրս այնպես կազմակերպել, որպեսզի բավականություն ստանամ։ Ես գերագույն հաճույք եմ ստանում ֆիլմեր դիտելուց, սակայն դասերի հետ չէի հասցնում դիտել բոլոր նոր ֆիլմերը և որոշեցի այս մեկուսացման ժամանակ ավարտին հասցնել։ Այս շաբաթների ընթացքւմ դիտել եմ մոտ 50- ից ավելի ֆիլմեր տարբեր ժանրերի։

Զբաղվել եմ նաև ինքնազարգացմամբ։ Կարդում եմ գրքեր(Ռեմարկի Հաղթական կամար գիրքը, Պարմի մենաստանը և այլն):Կատարում եմ նաև դպրոցից ուղարկված հանձնարարությունները(այս նյութը նույնպես տնային առաջադրանք է): Մանակցում եմ տեսադասերին, և եթե անկեղծ շատ հետաքրքիր է անցնում։ Զբաղվում եմ նաև լրացուցիչ մաթեմատիկայով։ Դուրս եմ գալիս ամեն երեկո զբոսանքի իսկ առավոտյան տան պայմաններում մարմնամարզությամբ եմ զբաղվում(նույնիսկ տեսանյութ ունեմ):

Այսպիսով ես պորձում եմ լավագույնը քաղեմ այս ազատ ժամանակից։ Փորձում եմ այնպես անել, որ հետո չփոշմանեմ, որ անիմաստ միայն նստել ու բողոքել եմ։ ԵՎ ինձ թվում է , որ դա ինձ մոտ ստացվում է։

 

Թողնել մեկնաբանություն