Ուսպլան(մարտի 30-ապրիլի 5)

Օրս սկսում եմ մարզական պարապմունքով, որը տևում է մոտ 1 ժամ(դիտել տեսանյութը)։ Հետո մասնակցում եմ առցանց դասերին(տեսադասերին), որը տևում է մինչև ժամը 4-ը։Մասնակցել եմ ընտանեկան նախագծի .Զատկական ծեսի։ Ապա դիտում են նոր ֆիլմեր, կամ վերադիտում արդեն տեսած բայց հետաքրքիր ֆիլմերը։ Կարդում եմ Ռեմարկ(այս պահին Ռեմարկի «Հաղթական կամար» գիրքը)։ Փորձում եմ ժամանակս արդյունավետ օգտագործել և առավելագույնս հաճույք ստանալ առօրյաիցս, սակայն ընկերի հետ իրական շփման կարիքը զգում եմ։ Բայց հասկանում եմ իրավիճակի լրջությունը և փորձում ինձ շեղել ֆիլմերով, դասերով, կամ վիրտուալ շփման միջոցով։

Հուսով եմ այս համաճարակը կմնա անցյալում իսկ մենք կանցնեն մեր բնականոն կյանքին։